Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ թալանել են Երևանի քաղաքապետարանի շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանի բնակարանը։
Նա դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 13-ին ինքն այցելել է Գողթ գյուղի 1-ին փողոցի 6-րդ փակուղում գտնվող իրեն պատկանող սեփական տուն և հայտնաբերել, որ ճաղավանդակը կոտրել են, ապա պատուհանը բացել, մուտք գործել տուն և այնտեղից հափշտակել պատից կախված նկարներ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։
Բնակարանային գողության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: