Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի են որոշ իրավաբանների, հասարակական, քաղաքական գործիչների հայտարարությունները՝ վառելու, մոխրացնելու հանցագործություն կատարած անձանց յոթը պորտը. Լևոն Բաղդասարյան

Նոյեմբեր 14,2022 13:34

Օրեր առաջ Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանություններից հետո, թեպետ անթույլատրելի, սակայն հասկանալի է սպանվածների հարազատների, համագյուղացիների առերևույթ ցանկությունը՝ ինքնադատաստանի ենթարկել ձերբակալված անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին, ապա անթույլատրելի է որոշ իրավաբանների, հասարակական, քաղաքական գործիչների դրդիչ հայտարարությունները՝ վառելու, մոխրացնելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց յոթը պորտը։

Ձևավորեք, վերջապես, որպես առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած, այսօր էլ իրավական պետություն կոչվող երկիր, որ անթույլատրելի է փողոցային արդարադատությունը, իսկ իրավաբանի, քաղաքական կամ հասարակական գործիչների բերանից հնչող նման կոչերը կարող են անդառնալի բացասական իրավական հետևանքներ թողնել։

Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ մեղքն ապացուցվելու դեպքում գործող իրավանորմով կատարողներին սպառնում է ցմահ ազատազրկում, որը, կարծում եմ, այդ մեղադրանքի լույսի ներքո ավելի ծանր պատիժ է, քան գնդակահարությունը։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ,
փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930