ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերում գրառմամբ ցավակցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուին՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի առթիվ.
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:
I express my sincere condolences to the families of victims of the deadly explosion in #Istanbul and wish a speedy recovery to the injured. @MevlutCavusoglu
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) November 14, 2022