Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի՞ է վերջապես դադարեցել ժամը մեկ, օրը մեկ դիրքորոշում փոխելու այս անհեթեթ գործելաոճը. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 14,2022 11:51

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 14-ին, Թվիթերի իր էջում գրել է. «Ադրբեջանը ԼՂՀ-ի հայերին անվանում է «մեր քաղաքացիներ» և միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա, երբ նրանք գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում։

Սպանության փորձի 54 դեպքով 11.09.2020-ից ի վեր զոհվել է 3, վիրավորվել՝ 16 խաղաղ բնակիչ։

Արդյո՞ք ադրբեջանական՝ «ԼՂ հիմնահարցը լուծված է» տեսլականը սա է»»։

Նույն Նիկոլ Փաշինյանը 3 օր առաջ նոյեմբերի 11-ի իր հարցազրույցում ասել է. «Իրականում ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն էլ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: 2007թ. ընդունել է, որ Ադրբեջանի մաս է, եւ ի վերջո մենք ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք… Ես այդ մասին մեկ ժամանոց ելույթ եմ ունեցել Ազգային ժողովում, ուրիշ խնդիր է, մենք ուզո՞ւմ ենք դա տեսնել: Մեր բոլոր խնդիրները գալիս են դրանից, որ շարունակում ենք դա չտեսնել»:

Դեռ մի կողմ թողնենք այս անհեթեթ ու սուտ պնդումը, ըստ որի ստացվում է անգամ Ադրբեջանը 2007-ին չի նկատել, թե մենք Արցախն Ադրբեջանի մաս ենք ճանաչել, թե չէ կհամաձայնեին, չէին մերժի Մադրիդյան սկզբունքները։

Լավ, տրամաբանական հարց է առաջանում՝ եթե պաշտպանում ես կամ պատրաստ ես բարձրաձայնել ԼՂ մեր հայրենակիցների անվտանգության հետ կապված հարցեր, ապա ինչո՞ւ ես անում հայտարարություններ, որոնք միայն վնասում են մեր հայրենակիցներին։

Կարելի՞ է վերջապես դադարեցել ժամը մեկ, օրը մեկ դիրքորոշում փոխելու այս անհեթեթ գործելաոճը։ Կողմնորոշվեք, էլի վերջապես։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930