Լրահոս
Օրվա լրահոսը

2020 թ. նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն

Նոյեմբեր 14,2022 10:58

Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Անցավ 2 տարի

2020 թվականին հենց այս օրը` նոյեմբերի 13-ին, Արցախի փրկարար ծառայողների գործուն մասնակցությամբ սկսվեց զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները։

Թե ինչերի միջով անցան այս տղաները և թե ինչպես հաղթահարեցին այս փորձությունը, նշանակում է չասել ոչինչ։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ռազմադաշտից ու հրթիռակոծվող բնակավայրերից տարհանվել է 1415 մարմին։

Նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն։

Լուսանկարները` որոնողական աշխատանքներից և պատերազմից հետո բացազատված օպերատիվ շտաբում` զինծառայողների հարազատների հետ հանդիպումներից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    2 տարի հետո…2 տարուց ավել զոհվածը շարունակել է դեռ ապրել իր ծնողի կնոջ, հարսնացուհու, նշանածի, զավակի …մտքում։ ինչ դաժան թիվ է , ցավոք դեռ շարունակվող։ Որոնողական խմբի մարտիկները շուտափույթ հոգեբանական օգնության կարիք ունեն։ իսկ ինձ էլ ոչ Սիլվա Յուզբաշյանի Գրիգբր Նարեկացու աղոթքներն են օգնում, եվ ոչ էլ Չայկովսկու հրեշտակների Հիմնը։ Երանի մանկուրտ լինեի։ Գժվել կարելի է

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930