Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Ստամբուլում երեկ տեղի ունեցած պայթյունի կազմակերպման կասկածանքով կան ձերբակալվածներ:
«Ստամբուլի ոստիկանությունը քիչ առաջ ձերբակալել է ռումբը թողած անձին,- ասել է Սոյլուն:- Ըստ մեր եզրակացության՝ պատասխանատու է PKK [Քրդական աշխատավորական կազմակերպություն] ահաբեկչական կազմակերպությունը»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ահաբեկչությունն իրականացվել է մի կնոջ կողմից, գործը քննվում է որպես ահաբեկչական ակտ: Վերջին տեղեկություններով պայթյունի հետևանքով կա 81 վիրավոր և 6 զոհ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Օգտագործված աղբյուրներ՝ Deutsche Welle, BBC, TASS