Շուտով Լոռվա պատմամշակութային գանձերից մեկը՝ Սանահինի կամուրջը, ալավերդցիները և քաղաքի հյուրերը կտեսնեն լուսավոր ու բարեկարգ։
«Քարի կամուրջը», որը կառուցվել է 12-րդ դարի վերջին Վանենի թագուհու կողմից իր վաղամեռիկ ամուսին Աբաս Բագրատունու հիշատակին, միավորում է Դեբեդ գետի երկու ափերը։
Ալավերդի քաղաքի ղեկավարումը ստանձնած «Ապրելու երկիր» կուսակցության թիմի նախաձեռնությամբ կամուրջը շուտով կլուսավորվի։
Այս յուրահատուկ լուսավորումը թույլ կտա ընդգծել ինժեներական մեծ նշանակություն և պատմական արժեք ունեցող այս կամուրջի ամբողջ գեղեցկությունը։
Ալավերդին գեղատեսիլ Լոռվա սիրտն է, համայնք, որն իր կոլորիտային լինելու, բնակլիմայական պայմանների, պատմություն և արժեքների շնորհիվ զարգացման լայն հեռանկարներ ունի։
Եվ նմանատիպ միջոցառումների շարունակականությամբ քաղաքը տեղացիներին ու զբոսաշրջիկներին կներկայանա իր ողջ հմայքով և ներուժով։
Ալավերդին ապրելու քաղաք է։
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ