Հայաստանի չեմպիոն, աշխարհի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը այս տարի նվաճած իր ոսկե մեդալներին ավելացրեց նաեւ Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության ոսկին:
Թուրքիայում ընթացող մայրցամաքային առաջնության նախավերջին տուրում Մարիամը կրկին հաղթանակ տարավ, այս անգամ` իռլանդացի Թրիշա Քանյամարալայի նկատմամբ ու վաստակած միավորների քանակը հասցնելով 7,5-ի, անկախ վերջին տուրի ելքից անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ:
Մարիամն, անկասկած, այս տարվա մեր շախմատային հայտնությունն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ