Շախմատի Հայաստանի եւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը Անթալիայում ընթացող 8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների Եվրոպայի առաջնության ավարտից երկու տուր առաջ ամրապնդեց դիրքը ավագ տարիքային խմբի մրցաշարային աղյուսակում` մեկ միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողից:
Յոթերորդ տուրում Մարիամը սպիտակներով գեղեցիկ ոճով պարտության մատնեց հիմնական մրցակիցներից ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Լեյա Գարիֆուլլինային եւ 6,5 միավորով ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը:
Տղաների ավագ խմբում միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը միավորը բաժանեց Վոլոդար Մուրզինի հետ եւ 6,0 միավորով բաժանում է առաջին տեղը: Սակայն լրացուցիչ գործակիցներով Մամիկոնը նույնպես մրցաշարային աղյուսակի առաջատարն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ