Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդում ոստիկանությանը. քաղաքացին նշում է, որ կատարվել է փաստաթղթերի կեղծիք

Նոյեմբեր 13,2022 12:41

Aravot.am-ին հասած տեղեկություններով, նոյեմբերի 10-ին ժամը 13:00-ի սահմաններում Գեղամասար բնակավայրի բնակիչ Ս. Մ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2013 թվականին Վարդենիսի նոտար Տ. Ս.- ն, ՀՀ Կադաստրի կոմիտեի Վարդենիսի տեղամասի պետ Գ. Ա. -ն և Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Գ. Բ.-ն կատարել են փաստաթղթերի հետ կապված կեղծիքներ:

Ներկայացված հաղորդման համաձայն, Գեղամասար բնակավայրի խճղ., տ. 13 հասցեի բնակարանը որպես ժառանգություն անցել է Լ. Պ.-ին, սակայն իրենք նշված բնակարանը 1993 թ. գնել են Մ. Պ.-ից և մինչ օրս բնակվում են նշված հասցեում:

Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930