Երեկ՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ՝ 58-ամյա Սմո Խուդոյանը Արմավիրի քաղաքի անասնաշուկայից գնել է «Զազո» անունով ցլին և ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 1-ին փողոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում ավտոմեքենայից ցլին իջեցնելու ժամանակ ցուլը փախել է և գնացել դեպի Արմավիր-Երևան ավտոճանապարհի ուղղությամբ։ Նշված վայրում գործող գազալցակայանի տարածքում ցուլը հարձակվել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի բնակիչներ՝ 62-ամյա Շողիկ Խուրշուդյանի, նրա որդի՝ նույն բնակավայրի բնակիչ՝ 34-ամյա Արամ Կարապետյանի և թոռնուհու՝ նույն բնակավայրի բնակիչ՝ 4-ամյա Նարե Կարապետյանի վրա, այնուհետև փախել է Արմավիր քաղաք ուղղությամբ և Հանրապետության փողոցի վրա գտնվող «Հագուստի աշխարհ» խանութի մոտակայքում հարվածել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ 65-ամյա Լալա Միքայելյանին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում