Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Բրազիլիայի Բելու-Օրիզոնտի քաղաքից դիմահարդար Նատալյա Բաստոսը իր ստուդիայում առաջարկում է ազգային հավաքականի երկրպագուների համար թեմատիկ դիմահարդարման օրինակներ:
Բրազիլիայի ընտրանու գեղեցկուհի երկրպագուների համար դիմահարդարումը կարժենա $ 40, իսկ դրա համար նրանք պիտի տրամադրեն մոտ երկու ժամ:
Հետաքրքրական է, որ այլ երկրների խորհրդանիշերով դիմահարդարումը ստուդիայում գրեթե կրկնակի թանկ է: Բաստոսը վստահ է, որ իր երկիրը Քաթարում կդառնա աշխարհի վեցակի չեմպիոն, իսկ առաջնության մասնակից երկրների խորհրդանիշերը կպատվիրեն միայն զբոսաշրջիկները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ