Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը պետք է վերանան. 2008 թվականի ԱՄՆ պետական ​​զեկույցում նշվում էր Ադրբեջանի նպատակը

Նոյեմբեր 12,2022 23:40

2008 թվականի ԱՄՆ պետական ​​զեկույցում նշվում էր Ադրբեջանի նպատակը՝ ջնջել Հայաստանը և նրա ժողովրդին տարածաշրջանից:

Ապշում ես` կարդալով ամերիկացի դիվանագետ Դենիել Ֆրիդի կողմից իր իշխանությունների համար 2008-ին գրված այս զեկույցի 49 և 50 էջերը:

Ադրբեջանի իշխանությունների բացահայտ նպատակը միշտ եղել են հայերի էթնիկ զտումները, և ոչ միայն Արցախից, այլ ողջ Հայաստանից։ Ահա մի քանի մեջբերում:

«Առաջիկա 25 տարվա ընթացքում Հարավային Կովկասում Հայաստան պետություն չի լինի։ Այս մարդիկ․․․ իրավունք չունեն ապրել այս տարածաշրջանում: Ժամանակակից Հայաստանը կառուցվել է պատմական ադրբեջանական հողերի վրա։ Կարծում եմ, որ 25-30 տարի հետո նրա տարածքը կրկին կանցնի Ադրբեջանի իրավասության տակ» հայտարարել էր
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը իր խոսնակ Ռամիզ Մելիքովի միջոցով «Ազատություն» լրատվամիջոցին 2004 թվականին:

Ավելին, 2005 թվականին, Գերմանիայի Բավարիայի քաղաքային պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը ասել էր գերմանացիներին․ «Մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է։ Դուք, նացիստներդ, արդեն վերացրել եք հրեաներին 1930-40-ականներին, չէ՞: Դուք պետք է կարողանաք հասկանալ մեզ»: Այս խոսքերը 2006 թվականի փետրվարի 17-ին հրապարակվել են Реальный Азербайджан թերթում, որի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը ստիպված է եղել փակել իր երկու լրատվամիջոցները հոր առևանգումից հետո, որին սպառնացել են սպանել, եթե որդին չդադարի բարձրաձայնել Ալիևների կլանի անօրինական գործողությունները։ Նախկինում այս լրագրողին դաժան ծեծի էին ենթարկել ու բանտարկել…

Ավելի ուշ՝ 2008-ին, խոսելով մեկ օր անց այն բանից հետո, երբ ադրբեջանական ուժերը չկարողացան գրավել հայկական դիրքը շփման գծի երկայնքով, ինչի հետևանքով զոհվեց 8 ադրբեջանցի, նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել էր. « Մեր ռազմական բյուջեն հասել է տարեկան 1,3 միլիարդ դոլարի և կշարունակի աճել: . . Ուժը որոշիչ գործոնն է աշխարհում » (Ռեգնում, 5 մարտի, 2008 թ.)։

Այս իրադարձությունից մեկ տարի առաջ՝ 2007-ին, Ալիևը հայտարարել էր․ «Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը։ Մենք կերտում ենք մեր բանակն ու տնտեսությունը և պետք է պատրաստ լինենք օգտագործելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մեր հողերը օկուպացիայից ազատելու համար։ Եվ մենք մոտենում ենք այդ օրվան։ ․․․Մենք պատրաստ ենք ռազմական գործողության ցանկացած պահի» (Կավկազսկի Ուզել, 2 հուլիսի, 2007 թ.)։

Հարկ է նշել, որ 2002 թվականին արդեն հարցին, թե արդյոք ադրբեջանական բանակը «պատրաստ է գնալ Հայաստանի մայրաքաղաք Երևան», Սաֆար Աբիևը պատասխանել է Ադրբեջանի լրատվական ծառայությանը․ «Մենք կարող ենք նույնիսկ ավելի հեռու գնալ»:

Հարց. ո՞վ և ինչո՞ւ է դեռ հավատում այս հարևանի հետ խաղաղության դարաշրջանին։

Այս զեկույցի հեղինակի մասին

Դենիել Ֆրիդը (ծնված 1952 թ.) ամերիկացի դիվանագետ է, ով 2005-2009 թվականներին աշխատել է որպես պետքարտուղարի օգնական Եվրոպայի և Եվրասիայի հարցերով և 1997-2000 թվականներին Լեհաստանում Միացյալ Նահանգների դեսպան: Նա նաև ծառայել է որպես Գուանտանամոյի փակման համար հատուկ բանագնաց և Միացյալ Նահանգների էմբարգոյի համակարգող: Ֆրիդը պետքարտուղարությունից թոշակի անցավ 2017 թվականի փետրվարին քառասուն տարվա ծառայությունից հետո։

Աննա ԱԶՆԱՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930