«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Սրանք եվրոպական որևէ երկրի զբոսայգու լուսանկարներ չեն. սա սահմանամերձ Նոյեմբերյանի համայնքային այգին է և դրա վերակառուցման նախագիծը։
Շատ շուտով այգին դառնալու է տարածաշրջանի ժամանակակից, լավագույն զբոսայգիներից մեկը, որտեղ թե՛ տեղացիների ու թե՛ զբոսաշրջիկների համար ապահովված կլինեն հանգստի և ժամանցի բոլոր հնարավորություններն ու ենթակառուցվածքները։
Ովքեր եղել են Նոյեմբերյանում, ծանոթ են այս գեղեցիկ քաղաքի հրաշալի կլիմայական պայմաններին, հրաշք բնությանն ու հյուրընկալ միջավայրին, և ես վստահ եմ, որ այս ամենի շնորհիվ Նոյեմբերյանը շուտով կդառնա զբոսաշրջային գրավչություն ունեցող համայնք, որի բնակիչը կվայելի իր իսկ ընտրության և վստահության պտուղները։
Կարդացեք նաև
«Ապրելու Երկիր» կուսակցության գլխավոր առաջնահերթություններից մեկը եղել և մնում է համայնքների զարգացումը, որովհետև հենց այնտեղ ապրող մարդիկ են պահում պետությունը, և առաջին հերթին կարևոր է հենց նրանց համար ստեղծել ապրելու միջավայր։
Մենք պատասխանատու ենք մեր աշխատանքով ծառայել հանրության բարօրությանն ու նպաստել կյանքի որակի վրա դրական փոփոխություններ բերելուն։