Նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 18-ը: Եզրափակիչ փուլի մասնակից ամեն մի ազգային հավաքական ՖԻՖԱ-ից կստանա երաշխավորված պարգեւավճար:
Համաձայն ՖԻՖԱ-ի տարածած հաղորդագրության, Քաթարում աշխարհի առաջնության միայն մրցանակային ֆոնդը կազմում է $ 440 միլիոն, որը $ 40 միլիոնով ավելի է, քան 2018 թվականի մրցաշարինն էր:
Առանց բացառության բոլոր հավաքականները կվաստակեն $ 1,5 մլն` մունդիալին նախապատրաստվելու, ինչպես նաեւ $ 9 մլն` խմբային փուլին մասնակցելու համար:
Առաջնության հաղթողի պարգեւատրման գումարը $ 42 մլն Է: Այնպես որ, աշխարհի չեմպիոնը տուն կտանի $ 52,5 մլն:
Կարդացեք նաև
Արծաթե մեդալակիրը կվաստակի $ 30 մլն, բրոնզե մրցանակակիրը` $ 27 մլն:
Չորրորդ տեղը զբաղեցնողի համար նախատեսված է $ 25 մլն:
Բայց սա դեռ ամենը չէ: Մյուս հավաքականների համար նույնպես բյուջե է սահմանված:
5-8-րդ տեղեր` $ 68 մլն (17 մլն-ական յուրաքանչյուր թիմին):
9-16-րդ տեղեր` $104 մլն (13 մլն-ական յուրաքանչյուր թիմին):
Եվս $ 209 մլն ՖԻՖԱ-ն որպես փոխհատուցում առանձնացրել է այն ակումբների համար, որոնց խաղացողները մասնակցել են աշխարհի առաջնությանը:
Ոչ պաշտոնական տվյալներով վճարումների ընդհանուր գումարը կազմելու է մոտ $ 1 միլիարդ: Սա բացարձակ ռեկորդ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ