Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային ժամի ավարտի պատճառով Մամիկոն Ասլանյանի գործի քննությունը հետաձգվել է

Նոյեմբեր 12,2022 19:25

Նոյեմբերի 11-ին նշանակված էր Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հերթական դատական նիստը: Ինչպես միշտ, այս անգամ էլ դահլիճն Ասլանյանին դիմավորեց ծափողջույններով. «Դատական նիստեր են ընթանում, գրավոր ապացույցներն են հետազոտվում: Աշխատանքային ժամի ավարտի պատճառով գործի քննությունը հետաձգվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը՝ տեղեկացնելով, որ գործի քննությունը տեւել է մոտ 2 ու կես ժամ:

Ոսկանյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե այս պահին ինչպես է Ասլանյանի առողջական վիճակը, վերջինս ասաց, որ այս անգամ նորմալ էր:

Հաջորդ դատական նիստի ընթացքում նույնպես նախատեսվում է գրավոր ապացույցների հետազոտում: Այն նշանակված է դեկտեմբերի 7-ին: Վկաների հարցաքննություն դեռեւս չի նախատեսվում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930