Ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնը քննարկում էր կազմակերպել «Պրահա-Սոչի-Վաշինգտոն. միտումներ եւ մարտահրավերներ» թեմայով:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը հիշեցրեց Վալդայի ակումբում ՌԴ նախագահի հայտարարությունը. «Պրահայի հանդիպմանը հետեւեց Մոսկվայի՝ բավականին ագրեսիվ արձագանքը՝ հասցեագրված ՀՀ-ին, թե դուք մեր պլանը չեք կատարում, չգիտենք ինչ պլան եք հավանում, այսպես լավ չի: Այնուհետեւ տեղի ունեցավ Սոչիի հանդիպումը, մենք տեսանք, որ ՌԴ-ի ցանկություններն ու հնարավորությունները իրար հետ նույնիսկ հեռավոր մատույցներում չհատվող կատեգորիաներ են: Որից հետո տեղի է ունենում Վաշինգտոնի հանդիպումը՝ Բլինքենի կողմից նախաձեռնած, որին մասնակցեցին ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները:
Տեսանք, որ Վաշինգտոնի հանդիպումից ժամեր անց, երբ նախարարները Ատլանտյան օվկիանոսի թռիչքի վրա էին, Ալիեւը սպառնալից ելույթ է ունենում Շուշիից, որին հետեւում է Փաշինյանի՝ կես ժամանոց ելույթը կառավարության նիստի ժամանակ՝ բավականին կոշտ ձեւակերպումներով, նման բան չեմ հիշում վերջին ամիսներին: Ֆիքսվեց, որ Հայաստանի տարածքի մի քանի տասնյակ, մոտ 130 քկմ օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից: Պետք է մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը արդեն իսկ սահմանազատված լինեն, ադրբեջանական զորքերը լինեն մեր սահմանից դուրս: Սակայն Ադրբեջանը վերջին պայմանավորվածությունները շատ յուրովի է տեսնում՝ այնտեղ տեսնելով ՀՀ-ի պարտավորությունները՝ ինչ-ինչ միջանցք տրամադրելու: Ֆիքսվեց, որ սրանք նախապատրաստական միջոցառումներ են՝ ցեղասպանություն իրականացնելու համար: Նշվեց, որ մեր տնտեսությունը դինամիկ զարգանում է ու մեզ սպասվում է պատմականորեն աննախադեպ ծավալի պետական բյուջե, վատն այն է, որ զենքի հարցով Փաշինյանը առայժմ նորություն չունի, նույնիսկ երբ վկայաբերում են հնդկական մամուլի տվյալներ»:
Կարդացեք նաև
Պահպանողական կուսակցության նախկին նախագահ Միքայել Հայրապետյանը նշեց, որ առաջին հերթին պետք է մտքում ՀԱՊԿ-ից դուրս գալ. «Եթե մենք մեր ավգյան ախոռները մեր մտքից չմաքրենք, Փառուխ, բան դետալներ են: Մենք ուղիղ մեջքով կանգնելու ենք ու ասելո՞ւ ենք՝ ոչ ռուսական օկուպացիային, կամ նույնն է թե ոչ ՀԱՊԿ-ին: Կարողանալո՞ւ ենք ասել թե չէ մնացածն ամբողջությամբ ձեւականություններ են»:
Արեւելագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը առավելապաշտական դիրքորոշում ունի ու դա թույլ չի տալիս հանգելու էական առաջընթացի. «Արեւմուտքի կողմից փորձ է արվում Իրանին եւս ներքաշել Ռուսաստանի դեմ դիմակայության մեջ, որը մեզ համար վտանգներ է ստեղծվում: Փաստացի այսօր երկու կարեւոր կենտրոններ՝ Մոսկվա եւ Թեհրան, հայտվում են արեւմտյան կոնսոլիդացիայի թիրախում ու մեծանում է Ադրբեջանի դերակատարությունը Արեւմուտքի համար: Պետդեպի ներկայացուցիչի վերջին հայտարարությունը դրա վառ ապացույցն է: Պետք է դիտարկենք, թե որքանով է նեղանում Թեհրանի հետ մեր համագործակցության շրջանակը: Մեկը միջանցքի հարցով համագործակցությունն է, որովհետեւ ՀՀ-ն ու Իրանը միակ խաղացողներն են, որոնք դեմ են հանդես գալիս ուղիղ կերպով այդ ծրագրին եւ երկրորդը՝ գազը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ