Անթալիայում շարունակվող շախմատի Եվրոպայի 8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների Եվրոպայի առաջնության վեցերորդ տուրից հետո աղջիկների եւ տղաների ավագ տարիքային խմբերի միանձնյա առաջատարների դերը ստանձնել են Հայաստանի ներկայացուցիչները:
Մարիամ Մկրտչյանը եւ Մամիկոն Ղարիբյանը տարան հերթական հաղթանակները եւ 4,5-ական միավորով դարձան 18 տարեկանների մրցաշարային աղյուսակների միանձնյա առաջատարներ:
Վերելքով է խաղում նաեւ 12 տարեկան տղաների պայքարի մասնակից Նարեկ Ղազարյանը, որը 5,5 միավորով բաժանում է 1-ից 3-րդ տեղերը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ