Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ գիշեր մի շարք ՀՀ քաղաքացիներ դարձել են պետական հաքերների հարձակման զոհ․ Սամվել Մարտիրոսյան

Նոյեմբեր 12,2022 15:27

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղեկացնեմ, որ նախորդ գիշեր մի շարք ՀՀ քաղաքացիներ ստացել են Apple-ից նամակ, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Մենք Cyberhub.am-ում Արթուր Պապյանի հետ տեղյակ ենք մոտ տասը մարդու մասին, որոնց մեջ կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։ Մենք հասցրել ենք ստուգել երկու հեռախոս։ Մեկի վրա հայտնաբերվել է Պեգասուս լրտեսական ծրագիր։ Մեկը մաքուր էր, բայց տվյալ անձը նոր էր փոխել հեռախոսը, այնպես որ կարող է նախորդ հեռախոսի վարակման մասին էր տեղեկատվությունը։

Չենք կարող հաստատ ասել, թե որ երկրից է եղել վարակումը։ Կամ արդյոք մեկ երկրից է, այլ ոչ մի քանի վարակման հետ գործ ունենք։ Այսինքն, ասածս էն է, որ չգիտենք, Հայաստանի հատուկ ծառայություններն են, Ադրբեջանի, Թուրքիայի, թե բոլորը միասին ու խառը։ Գիտենք հաստատ, որ դա պետական գործ է, քանի որ Պեգասուսը միայն պետական կառույցներին է վաճառվում։

Եթե նման նամակ եք ստացել, դիմեք ինձ, կամ Արթուր Պապյանին, կամ մեր Cyberhub.am-ի էջին։ Կամ եթե մեզ չեք վստահում, Ռուբեն Վարդանյանին դիմեք։ Մեջներդ մի պահեք, որ հասկանանք՝ ինչ մակարդակի հարձակման տակ ենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930