Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահագն Դավթյանի եւ Չարենցի կապը օրգանական է». Էդվարդ Միլիտոնյան

Նոյեմբեր 12,2022 11:06

Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ) տեղի ունեցավ բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն: Ցուցադրվեց տեսաֆիլմ բանաստեղծի մասին: Իր տողերը Վահագն Դավթյանին ձոնեց արցախցի բանաստեղծ Սերժ Առաքելյանը՝ խորը ցավ հայտնելով, որ գրել է բանաստեղծի մահից հետո և հնարավորություն չունի բանաստեղծի գնահատանքին արժանանալու:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց տարվա խորհուրդը, ասելով, որ այն չարենցյան և վահագնդավթյանական է: «Երկուսի կապը էլաստիկ օրգանական է: Չարենցի մահից հետո մեր բանաստեղծական աշխարհը լցվեց չարաբաստիկ աշուղներով: Հաճախ տաղանդավոր մարդիկ աշուղ էին գրում իրենց անվան դիմաց: Ավգյան ախոռը ինչպե՞ս պետք է մաքրվեր:

Պետք է գար մի սերունդ, ինչպիսիք են՝ Վահագն Դավթյանը, Շիրազը, Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, որոնք մեծ կենսափորձ ունենալով՝ Չարենցի ավանդները շարունակեցին», -ասաց նա:

Գրող-հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, որը վերջերս եղել է Վահագն Դավթյանի ծննդավայրում` Արաբկիրում, ընգծեց, որ Եփրատը պատրանք չէ, այլ իրականություն. «Ես տեսել եմ Եփրատը և կարող եմ վկայել, որ Եփրատի ձախ ափին փթթում է Արաբկիրը, քիչ վերև Սիամանթոյի ծննդավայրը` Արտեմը, աջ ափին՝ Մեծարենցի ծննդավայրը` Բենկան: Այս երեք հանճարեղ բանաստեղծները հավերժացրել են իրենց ծննդավայրերը և դրանք ում բռնապետության տակ էլ լինեն՝ մնալու են մերը»:

Հայաստանի վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը, որ երկար տարիներ եղել է բանաստեղծի կողքին, կարդաց Վահագն Դավթյանի ստեղծագործություններից:

Լիլիթ ՄՈւՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930