Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության հաղորդագրության մեջ չէր հիշատակվում գործարարի անունը. «Հրապարակ»

Նոյեմբեր 12,2022 10:39

Այս տարվա փետրվարին մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն փելես» հյուրանոցը ձեռք բերեց նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը` 5 միլիարդ դրամով: Հետո մի քանի անգամ էլ այս անձի անունը հնչեց` Հովիկ Աբրահամյանին պատկանող Մոնումենտի դղյակի մութ գործարքի առնչությամբ, երբ ակնհայտ էր, որ գույքը փրկում են պետական բռնագրավումից: Մի անգամ էլ Լուսակերտի ֆաբրիկան հայտարարեց, որ Նալբանդյանը դեմպինգ է անում` ձվի գինը հասցրել է 25 դրամի, որ ձվի-հավի բիզնեսը խլի, եւ իր «Շիրակ» թռչնաֆաբրիկան դառնա գերիշխող: Իսկ երեկ Եղվարդ համայնքում նրան պատկանող համակցված կերերի գործարանի բացումն էր, որին ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը` իր շքախմբով։

Ուշագրավ էր, սակայն, որ երեկ կառավարության տարածած հաղորդագրության մեջ չէր հիշատակվում փաշինյանական օլիգարխի անունը՝ նշել էին «գործարանի ղեկավարները»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930