«Շուրջ 1 տարի կալանքի տակ գտնվող «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանը իրեն քաղբանտարկյալ է համարում:
Այս մասին նա հայտարարել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: Մեր այն հարցին, թե այս ամիսների ընթացքում արդյոք հասկացել է, թե որն է իր մեղքը, որ կալանքի տակ է, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Ընտրվել եմ, երեւի թե դա էր իմ մեղքը»։
Ինչպես հայտնի է, 11 ամիս առաջ՝ դեկտեմբերի 4-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել ՀՀ ՔԿ-ի միջնորդությունը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու որոշումը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։