Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյան․ Արցախի հարցով այս պահին բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ո՛չ Ադրբեջանն է կարողանում առաջարկել, ո՛չ՝ Հայաստանը». «Իրավունք»

Նոյեմբեր 11,2022 11:55

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Շուշիում հայտարարել է, թե «Ղարաբաղը մեր հողն է, այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված: 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է նրանց գտնվելու ժամկետը»: Ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, ակնհայտ է, որ ռուսական կողմի առաջարկն Ադրբեջանը չի ընդունում, եւ հինգ տարին լրանալուց հետո, եթե ոչ վեց ամիս առաջ, խնդիր ենք ունենալու, որովհետեւ Ադրբեջանը պահանջելու է ռուս խաղաղապահների դուրսբերում Արցախից:

— Այդ դեպքում Մոսկվան ի՞նչ է նախապատրաստվում անել, այս հարցին պետք է պատասխանեն: Այսինքն՝ ստացվում է, որ կարգավիճակի անորոշ հետաձգումը որեւէ բան չի տալիս մեզ, էլ կարգավիճակ չի էլ լինում, որ անորոշ հետաձգես: Մեզ անհրաժեշտ է երաշխիքներ ունենալ, բայց չպետք է կարեւորվի, թե որտեղից է այդ երաշխիքը լինելու:

Այդուհանդերձ, այս իրավիճակում, ըստ Ձեզ, մինչեւ տարեվերջ կունենա՞նք որեւէ խաղաղության պայմանագիր:

— Վարչապետը հայտարարեց, որ մեր ձգտումը դա է, բայց այդտեղ մի կողմի ցանկությունը քիչ է: Եթե Ադրբեջանն առարկում է, չի կարող լինել միակողմանի խաղաղություն, հնարավոր չէ, բայց միջազգային ուժերի ներգրավվածությունն ակնհայտ է, եւ չի բացառվում, որ երկու կողմին ստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ ու ավարտել այս խնդիրը: Եթե ականջալուր ենք լինում պետությունների ղեկավարների հայտարարություններին, ապա ակնհայտ է, որ ե՛ւ Թուրքիան է ասում, որ պետք է ավարտել այս հակամարտությունը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ Ֆրանսիան: Այսինքն՝ կոնֆլիկտն ավարտելու խնդիրը բոլոր կողմերը դիտարկում են կարեւոր պայման, բայց Արցախի հարցը մնում է բարդ խնդիր, որովհետեւ այս պահին բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ո՛չ Ադրբեջանն է կարողանում առաջարկել, ո՛չ՝ Հայաստանը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930