Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Ադրբեջանական Meydan.TV լրատվամիջոցը հարցում է անցկացրել Բաքվի փողոցներում, թե արդյոք ռուս խաղաղապահների մնալու ժամկետը պետք է երկարաձգվի, թե ոչ: Գրեթե բոլոր հարցվածները «ոչ» պատասխան են տվել: Առանձնացրել եմ որոշ պատասխաններ հարցումներից. «նրանց ինչն է խաղաղապահ, նրանք հայերի համար տներ են կառուցում, օգնություն տանում», «նրանք հայերի կողմից են, հայերի կողմից են կռվում», «սա պետություն է, մեր զինվորը պետք է մեր սահմանը պահի», «Խանքենդին պետք է ազատենք», «Ռուսը ինչ գործ ունի մեր հողի վրա, սա խաղաղություն չի»»: