Այսօր, երեկոյան Հանրապետության հրապարակում հավաքվել էին Նիկոլ Փաշինյանի մոտ 10 աջակից՝ արգելելու համար Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» ֆիլմի ցուցադրությունը:
«Մեր բուն նպատակն էն ա, որ մեր երկրում նկարահանում են ֆիլմ՝ մի հատ ոմն չկայացած անձնավորություն… լավ թողնենք մի կողմ թե ով ում աջակիցն է, բայց պատկերացնու՞մ եք թուրքը կամ Ալիևը նստած նայում է, որ մի չկայացած ռեժիսոր, որը որ ֆինանսավորվում է 30 տարի թալանվածներով նկարահանում ա ինչ որ կինո: Ասեմ, թե 2 րոպեանոց անոնսում ինչ եմ տեսել, որ նման ատելությամբ վարչապետի անուն է շեշտում »,-ասաց Փաշինյանի աջակիցներից Դիանա Մարտիրոսյանը:
Նորայր Նորո Մուսայելյան ֆեյսբուքյան օգտատերը կոչ էր արել վառել «Իշխանություն 2» ֆիլմի պաստառը, իսկ հետո անցնել ֆիլմի հեղինակին, ռեժիսորին ու պրոդյուսերին։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ նախորդ օրը կայացել էր ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» ֆիլմի պրեմյերան, որից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից՝ ֆեյսբուքյան մի քանի օգտատեր, այդ թվում նաև Դիանա Մարտիրոսյանը, կոչ էին արել այսօր բողոքի ակցիա անել Հանրապետության հրապարակում և պահանջել, որ ֆիլմի ցուցադրությունը դադարեցվի։ Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների ակցիան այդպես էլ չկայացավ և ներկա մի քանի հոգին ցրվեցին։
Լ.Մ.