Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը հերքող Օզը և Թուրքիայի ու Ադրբեջանի հարցերով հանձնախմբի համանախագահ Շաբոտը պարտություն կրեցին

Նոյեմբեր 10,2022 18:33

Վաշինգտոն – Միջանկյալ ընտրությունների դեռ ոչ վերջնական տվյալներով Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը) ողջունում է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամների ճնշող մեծամասնության վերընտրվելը, ԱՄՆ Սենատի ընկերների հետ միասին և ակնկալում է աշխատել Կոնգրեսում նորընտիր պաշտոնյաների հետ՝ հայկական հարցերի մասին իրազեկությունը բարձրացնելու համար:

Մամուլի հրապարակման պահի դրությամբ, կանխատեսումների համաձայն, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի բոլոր անդամները, ովքեր իրենց թեկնածություններն են առաջադրել վերընտրվելու համար՝ կամ հաղթել են կամ նրանց ընտրությունը որոշված չէ: Դեռ պետք է հայտարարվեն Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հետևյալ անդամների ընտրապայքարի արդյունքները. Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Դեյվիդ Վալադաո (Հանրապետական, Կալիֆորնիա) և կոնգրեսակնաններ՝ Թոմ Օ’Հալերան (Դեմոկրատ, Արիզոնա), Դեյվիդ Շվեյկերտ (Հանրապետական, Արիզոնա), Ջուլիա Բրաունլի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Քեն Կալվերտ (Հանրապետական, Կալիֆորնիա), Ջոշ Հարդեր (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Յանգ Քիմ (Հանրապետական, Կալիֆորնիա), Մայք Լևին (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Քեթի Փորթեր (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Միշել Սթիլ (Հանրապետական, Կալիֆորնիա), Սյուզի Լի (Դեմոկրատ, Նեվադա) և Դինա Տիտուս (Դեմոկրատ, Նեվադա):

«Համագումարը շնորհավորում է Հայկական հարցերով հանձնախմբի անդամներին ընտրությունների օրվա իրենց հաղթանակների կապակցությամբ, ինչպես նաև Սենատ վերադարձող մեր ընկերներին», – ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Հայկական հարցերով հանձնախմբի քրտնաջան աշխատանքն ու ջանքերը վճռորոշ են եղել ԱՄՆ-ի հիմնական քաղաքականության նպատակներն առաջ մղելու և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար»:

Մյուս հաղթանակներից՝ սենատոր Բոբ Մենենդեզի որդին՝ Ռոբերտ Մենենդեզ կրտսերը, հաղթեց Հայկական հարցերով հանձնախմբի պաշտոնաթող անդամ Ալբիո Սիրեսի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) պաշտոնում և Թոմ Քին կրտսերը (Հանրապետական, Նյու Ջերսի), ով խոստացել է միանալ Հայկական հարցերով հանձնախմբին՝ հաղթել է Թոմ Մալինովսկուն (Դեմոկրատ, Նյու Ջերսի) Նյու Ջերսիի 7-րդ Կոնգրեսական շրջանում:

Հայկական հարցերով հանձնախումբը, որը 117-րդ գումարման Կոնգրեսի ընթացքում ընդլայնվեց մինչև 127 անդամ, առաջնորդում են համանախագահներ Ֆրենկ Փալոնը կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Վալադաոն (Հանրապետական, Կալիֆորնիա) և Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆորնիա):

Համագումարն իր երախտագիտությունն է հայտնում պաշտոնաթող սենատորներ Պատրիկ Լեյհիին (Դեմոկրատ, Վերմոնտ) և Ռոբ Փորթմանին (Հանրապետական, Օհայո) և կոնգրեսական Սփիրին, ովքեր հայկական հարցերի վերաբերյալ ուժեղ արձանագրումներ ունեն և պաշտոնաթող կլինեն այս տարի:

Համագումարը նաև իր երախտագիտությունն է հայտնում Հայկական հարցերով հանձնախմբի հետևյալ անդամներին, ովքեր այս տարի կամ հեռանում են պետական պաշտոնից կամ ձգտում են ընտրվել այլ պաշտոնում: Նրանցից են կոնգրեսականներ՝ Քերեն Բասը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ալան Լոուենթալը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դևին Նունյեսը (Հանրապետական, Կալիֆոռնիա), Լյուսիլ Ռոյբալ-Ալարդը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Էդ Պերլմուտերը (Դեմոկրատ, Կոլորադո), Չարլի Քրիստը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Թեդ Դոյչը (Դեմոկրատ, Ֆլորիդա), Բոբի Ռաշը (Դեմոկրատ, Իլինոյս), Էնթոնի Բրաունը (Դեմոկրատ, Մերիլենդ), Բրենդա Լոուրենսը (Դեմոկրատ, Միչիգան), Էնդի Լևինը (Դեմոկրատ, Միչիգան), Ֆրեդ Ափթոնը (Հանրապետական, Միչիգան), Դեյվիդ Փրայսը (Դեմոկրատ, Հյուսիսային Կարոլինա), Ալբիո Սիրեսը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Քեթլին Ռայսը (Դեմոկրատ, Նյու Յորք), Թոմ Սուոզին (Դեմոկրատ, Նյու Յորք), Էնթոնի Գոնսալեսը (Հանրապետական, Օհայո), Թիմ Ռայանը (Դեմոկրատ, Օհայո), Մայքլ Դոյլը (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Ջիմ Լանգևինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Վեն Թեյլորը (Հանրապետական, Տեխաս) և Փիթեր Ուելչը (Դեմոկրատ, Վերմոնտ): Համագումարը ողջունում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ՝ կոնգրեսականներ Քերոլին Մալոնիին (Դեմոկրատ, Նյու Յորք) և Էնդի Լևինին (Դեմոկրատ, Միչիգան)՝ հայանպաստ օրենսդրական առաջնահերթություններին աջակցելու իրենց օրինակելի արձանագրությունների համար: Երկուսն էլ պարտվել էին ավելի վաղ այս տարի կայացած նախնական ընտրություններում:

Հայկական հարցերով հանձնախումբը, որը հիմնադրվել է 1995թ.-ին Կոնգրեսական Փալոնի և այն ժամանակվա կոնգրեսական Ջոն Փորթերի (Հանրապետական, Իլինոյս) կողմից՝ մի երկկուսակցական մարմին է, բաղկացած ընտրված պաշտոնյաներից, ովքեր վճռորոշ դեր են խաղացել Ներկայացուցիչների պալատում համապարփակ հարցերի շուրջ, որոնք դրական ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի և Հայաստանի վրա, ներառյալ՝ Հայաստանին և Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ԱՄՆ-Հայաստան և ԱՄՆ-Արցախ հարաբերությունների ամրապնդումը և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շարունակվող ագրեսիայի դեմ պայքարը:

Ի լրումն, Համագումարը շնորհավորում է հետևյալ սենատորներին իրենց՝ մարդու իրավունքների կողմնակից և հայամետ դիրքորոշման համար և Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնիկայի ու սպառազինության համակարգերի վաճառքն արգելափակելուն ուղղված իրենց ջանքերի համար։ Նրանցից են՝ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը (Դեմոկրատ, Նյու Յորք), սենատորներ՝ Մայքլ Բենեթը (Դեմոկրատ, Կոլորադո), Ռիչարդ Բլումենթալը (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Թամի Դաքուորթը (Դեմոկրատ, Իլինոյս), Մեգի Հասանը (Դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Ջեյմս Լանկֆորդը (Հանրապետական, Օկլահոմա), Ալեքս Պադիլան (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Մարկո Ռուբիոն (Հանրապետական, Ֆլորիդա), Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ), Ռոն Ուայդենը (Դեմոկրատ, Օրեգոն) և Թոդ Յանգը (Հանրապետական, Ինդիանա):

Համագումարը նաև շնորհավորում է ԱՄՆ-ի նահանգապետերին, ովքեր պատմականորեն ամուր արձանագրություններ ունեն հայկական հարցերի վերաբերյալ՝ նահանգապետի պաշտոնում, թե այլ պետական պաշտոնում: Նրանցից են նահանգապետեր՝ Մայք ԴեՈւայնը (Հանրապետական, Օհայո), Մորա Հիլին (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Գևին Նյուսոմը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջարեդ Փոլիսը (Դեմոկրատ, Կոլորադո) և Թիմ Ուալցը (Դեմոկրատ, Մինեսոտա):

Թուրք-ամերիկացի դոկտոր Մեհմեդ Օզը (Հանրապետական, Փենսիլվանիա), որն ունի թուրքական և ամերիկյան երկքաղաքացիություն, պարտության մատնվեց Փենսիլվանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանի (Դեմոկրատ, Փենսիլվանիա) կողմից, ում հաղթանակի արդյունքում Փենսիլվանիայի սենատորի աթոռը զբաղեցնում է մյուս կուսակցության ներկայացուցիչը, և ով մի շարք հայտարարություններ է տարածել՝ իր աջակցությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա վերաբերյալ կրթությանը։ Գրեգ Լենդսմանը (Դեմոկրատ, Օհայո) նույնպես հաղթանակ տարավ Սթիվ Չաբոտի (R-OH) նկատմամբ, ով ծառայում է որպես Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով հանձնախմբի և Կոնգրեսի Թուրքիայի հարցերով հանձնախմբի համանախագահ:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930