Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ մանկագիրներ ունենք, որոնք գրում են մանուկների համար»․ Էդվարդ Միլիտոնյան

Նոյեմբեր 10,2022 17:03

Հայաստանի գրողների միությունում կայացավ «Օդապարիկ արևը»՝ արդի հայ մանկագրության անթոլոգիայի շնորհանդեսը։ «Այս մանկական ժողովածուն ընդգրկում է մանկագիրների արձակ ստեղծագործություններն ու բանաստեղծությունները։ Ցավով եմ նշում, որ մանկագրությունը վերջին 50 տարիների ընթացքում քչացել է, քիչ մանկագիրներ ունենք, որոնք գրում են մեր մանուկների համար։ Մանկագիրն իր հոգում պիտի փոքրիկ երեխայի կրի, տիրապետի մանկական հոգեբանությանը, այս ժանրը յուրահատուկ է իր տեսակով։ Այս ժողովածուն երեխաներին սովորեցնում է մտածել, վերլուծել, և զարգացնել երևակայությունը»,- նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

«Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանն էլ նշեց, որ այս ժողովածուն մեծ ներդրում է մանուկներին ավելի ընթերցասեր դարձնելու, դաստիարակելու և ճկուն միտք ունենալու համար։

«Փափագում եմ, որ գյուղական համայնքներ այցելեն մեր մանկագիրները, շփվեն և ծանոթանան երեխաների հետ, հավատացնում եմ, որ նրանք գրողներին տեսնելու և շփվելու կարիքն ունեն»,- նշեց Տիգրան Նիկողոսյանը։

«Կարծում եմ հետագայում կստեղծվի ժողովածուի քրեստոմատիան, որը միտված է լինելու կրթել տարբեր տարիքի երեխաների։ Համոզված եմ, որ այս ժողովածուն հրաշալի ապագա է ունենալու»,- ասաց «Ծիծեռնակ» ամսագրի և հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը։

 

Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Անդրեսնենն ասել է, որ չի գրում երեխաների համար: նման անգրագետ տեքստեր մի գերք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930