Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 8-ին «Հայկ Ավետիսյան» ԱՁ-ի ղեկավարը հաղորդում է տվել, որ 2008-2012թթ. ընթացքում իր նախկին կնոջ մայրը՝ Ա․ Ա․-ն որդուն՝ Մ․ Գ-ին ընկերուհու որդու՝ Հ․Կ-ի միջոցով կաշառքով ընդունել է տվել Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ և յուրաքանչյուր կիսամյակ 200 դոլար կաշառք է տվել Հ.Կ․-ին՝ որդու կիսամյակային քննությունների համար, որի ընթացքում Մ.Գ-ն բացակայել է ՀՀ-ից և գտնվել է ՌԴ Կալուգա քաղաքում:
Հայկ Ավետիսյանը նաեւ նշել է, որ քննությունների դիմաց կաշառքը Ա.Ա-ն Հ.Կ․-ին է տվել իր ներկայությամբ՝ իր նախկին բնակարանում։
Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե: