Լրահոս
Օրվա լրահոսը

Որակի ապահովման եվրոպական ռեգիստրը վերահաստատել է ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի անդամակցությունը

Նոյեմբեր 10,2022 15:55

Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA) Հայաստանում իրականացրել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) արտաքին գնահատման փորձագիտական գնահատում։

Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) փորձագիտական խումբը դրական եզրակացություն է տվել ՈԱԱԿ-ի գործունեությանը՝ եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխանության առումով։

Փորձագիտական գնահատման հիման վրա 2022 թվականին ՈԱԱԿ-ը դիմել է կրկին անդամակցելու Որակի ապահովման եվրոպական ռեգիստրին (EQAR)։  Տրված եզրակացության հիման վրա Որակի ապահովման եվրոպական ռեգիստրը (EQAR) ևս 5 տարի ժամկետով հաստատել է ՈԱԱԿ-ի անդամակցությունը։

ՈԱԱԿ-ի գրանցումն EQAR-ում հայաստանյան բարձրագույն կրթական համակարգն առավել տեսանելի է դարձնում միջազգային ասպարեզում։ ՈԱԱԿ–ի կողմից հավատարմագրված ՀՀ բուհերի զեկույցները հասանելի են նաև Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների եվրոպական շտեմարանում (DEQAR), որի միջոցով ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ուսանողները կարող են համապարփակ տեղեկատվություն ստանալ հավատարմագրված ուսումնական հաստատությունների մասին և որոշում կայացնել իրենց ուսումնառության վերաբերյալ։

Որակի ապահովման եվրոպական ռեգիստրը (EQAR) ցանց է, որը միավորում է Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխան գործող որակի ապահովման գործակալությունները։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930