Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկա Սեւան Քոչարյանը «գտնվեց»

Նոյեմբեր 10,2022 14:19

«Նախորդ երեք դատական նիստերը չեն կայացել՝ ձեր՝ դատարան չներկայանալու պատճառով»,- այսօր ՀՀ երկրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գործով նիստի ժամանակ ասաց դատավոր Վահե Մինասյանը՝ դիմելով վկային:

Hearings of the RA third President Serzh Sargsyan took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts of Yerevan, Armenia

Այս գործով առանցքային վկա է համարվում քաղաքացի Սեւան Քոչարյանը, քանի որ նրա ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործը։ Դատավորը նաեւ հայտարարեց, որ հուլիս ամսին վկային ուղարկված ծանուցագիրը վերադարձել է «չպահանջված» նշումով, այսինքն, վկան հետամուտ չի եղել եւ փոստային ծառայությունից չի ստացել իր ծանուցագիրը: «Եղե՞լ են պատճառներ, որոնք խոչընդոտ են հանդիսացել, որ դուք դատական նիստին չներկայանաք»,-հետաքրքրվեց դատավորը: Դատավորը նաեւ հարցրեց, թե ինչո՞ւ անգամ այն բանից հետո, երբ դատարանը վկային բերման ենթարկելու որոշում է կայացրել, ոստիկանությունը գնացել է նրա հետեւից՝ տուն, ինքը տանը չի եղել, վկան չի գնացել փոստային ծառայություն եւ չի ստացել դատարանից ուղարկված ծանուցագիրը կամ դատարանի հետ կապ չի հաստատել:

Բոլոր հարցերին վկան մեկ պատասխան ուներ. «Խնդիր չկա, չեմ ծանուցվել, ծանուցագրեր չեմ ստացել»:

Դատախազը նկատեց, որ առաջին նիստին, որին վկան ներկա է եղել, առնվազն հաջորդ նիստին ներկայանալու մասին ծանուցվել է՝ ինչո՞ւ դատարան չի ներկայացել: Վկան կրկին հստակ չպատասխանեց: Բայց հետագայում դատավորի հարցին պատասխանելով՝ ասաց, որ ինքը որեւէ խոչընդոտ չունի դատական նիստերին ներկայանալու եւ հաջորդ նիստին կներկայանա, ընդ որում, արդեն լուծած լսողական սարքի հետ ունեցած խնդիրը, որն այսօր իրեն խանգարում էր: Այսօրվա նիստն էլ հետաձգվեց այն պատճառով, որ վկայի պաշտպանը ներկա չէ նիստին:

Hearings of the RA third President Serzh Sargsyan took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts of Yerevan, Armenia

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․-հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930