Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կարող են պատժվել բանտարկությամբ կամ տուգանքով

Նոյեմբեր 10,2022 14:08

Ermenihaber. Գերմանիայում քննարկումների թեմա է դարձել ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների ժխտումը քրեականացնելու հարցը։ Իրավաբանների դիտարկմամբ՝ կարող են պատժվել նաև նրանք, ովքեր կհերքեն Հայոց ցեղասպանությունը։

«Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության» «Ազատ դեմոկրատական ​​կուսակցության» և «Կանաչների կուսակցության» կողմից ստեղծված կոալիցիոն կառավարությունն օրենքի նախագիծը ներկայացրել է Բունդեսթագի (խորհրդարան) քննարկմանը և քվեարկմանը: Թեև ընդդիմադիր «Ձախ» և «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունները «դեմ» են քվեարկել, այդուհանդերձ օրինագիծն ընդունվել է 514 պատգամավորի «կողմ» քվեարկության արդյունքում։

Գերմանիայի քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածում կատարված հիշյալ օրենսդրական փոփոխությունը նախատեսում է ազատազրկում (մինչև 3 տարի) կամ տուգանք բոլոր նրանց համար, ովքեր ատելություն և բռնություն կհրահրեն՝ ժխտելով ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունները։

Ըստ այդմ՝ պատժվելու են ոչ միայն Գերմանիայում Հոլոքոստը ժխտողները, այլև աշխարհի տարբեր մասերում ցեղասպանություններն ու պատերազմական հանցագործությունները ժխտողները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները հերքողները։

Թուրքական լրատվամիջոցներում անհանգստացած և տարակուսած են, թե արդյոք օրենքի վերոհիշյալ փոփոխությունը կվերաբերի Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Օրենքի փոփոխությանը կողմնակից Գերմանիայի արդարադատության նախարարությունն իր կայքում հրապարակած տեղեկատվական տեքստում որոշ պարզաբանումներ է տվել։ Նշվել է, որ եթե դատարանները չեն կարողացել հաստատել տվյալ ցեղասպանության կամ ռազմական հանցագործության փաստը, ապա այդ դեպքում օրենքի նախատեսած պատիժը չի տարածվածի ենթադրյալ հանցագործությունը ժխտողի վրա։

«Բայց որոշ դեպքերում պատմական փաստերը կարող են հանրահայտ լինել, և այդ դեպքերում դատարանը ապացույցներ հավաքելու կարիք չունի»,-պարզաբանում է Գերմանիայի արդարադատության նախարարությունը։

Հիշեցնենք, որ Գերմանիայում 2016 թվականի հունիսի 2-ին Բունդեսթագը բանաձև էր ընդունվել, ըստ որի՝ 1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանություն ու ջարդերը ճանաչվել են որպես ցեղասպանություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930