ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ նախագահն առանձնակի կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջեւ երկկողմ եւ բազմակողմ ակտիվ փոխգործակցությունը: Նա ընդգծել է մասնագիտական կոմիտեների եւ հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման անհրաժեշտությունը՝ առանձնացնելով դրանց դերը խորհրդարանական դիվանագիտության, բաց երկխոսության, միջանձնային շփումների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը մասնավորեցրել է համագործակցության ոլորտները՝ հավելելով դրանց կատարելագործման ուղղությամբ տարվելիք աշխատանքների անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ