Լրահոս
Օրվա լրահոսը

Վատագույնն այն է, որ ազգը պառակտվել է: Փորձում են իրար վրա ցեխ շպրտելով հարցեր լուծել. Արտակ Հովհաննիսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 10,2022 12:27

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երկու տարի անց Հայաստանից ու Արցախից դեռ վառոդի հոտ է գալիս: Ո՛չ Արցախում է իրավիճակը խաղաղվել, ո՛չ էլ Հայաստանում: Չնայած երկու տարի առաջ այս օրը, Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները եւ կանգնել զինուժի զբաղեցրած դիրքերում, Ադրբեջանն անցած երկու տարում միայն Հայաստանից շուրջ 130 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել, իսկ ապագան անորոշ է: Համաձայնագրի ստորագրումից երկու տարի անց ի՞նչ է փոխվել մեր կյանքում․ զրուցել ենք 44-օրյա պատերազմի խորհրդանիշ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր` Արտակ Հովհաննիսյանի հետ:

Նոյեմբերի 9-ի համաձայնագրից երկու տարի անց ի՞նչ է փոխվել մեր կյանքում:

– Ոչ մի բան էլ չի փոխվել…. ամեն ինչ գնում է դեպի վատը: Ես ոչ մի կայուն ու լավ բան չեմ տեսնում: Վատագույնն այն է, որ ազգը պառակտվել է ու չի գիտակցում, թե ինչ է կատարվում: Անտեղյակ, մեկը մեկին մեղադրելով ապրում են: Կլինի իշխանություն, թե ընդդիմություն՝ փորձում են իրար վրա ցեխ շպրտելով հարցեր լուծել, սակայն դա սխալ մոտեցում է: Ամենաշատ ասելիքը մերն է: Խոսքը բոլոր պատերազմներում զոհված զինվորների ծնողների մասին է` արցախյան առաջին պատերազմից սկսած մինչեւ մեր օրերը: Ծնողները լուռ են, ամեն մեկը՝ իր ցավերով, մտքերով մեկուսացած…. մի քանիսը կան, որ չեն լռում, սակայն քիչ են: Այսօր հիմնական պահանջատերը մենք պետք է լինենք: Ես ակտիվություն չեմ տեսնում, չգիտեմ ինչն է պատճառը: Ինքս էլ ժամանակին փորձել եմ քայլեր ձեռնարկել, խոսել, սակայն եկավ ինչ-որ մի պահ, երբ բոլորն ինչ-որ խմբերի բաժանվեցին, եւ այդպես ամեն մեկն իր համար…. մեկը համակերպվել է, մեկը չի համակերպվել: Ամեն մի ծնող մտածում է յուրովի:

Ինչպիսի՞ Հայաստան կցանկանայիք տեսնել այսօր:

– Չգիտեմ՝ կհասցնեմ տեսնել, թե չէ, բայց կցանկանայի տեսնել այնպիսի Հայաստան, ինչպիսի Հայաստան որ կցանկանային տեսնել մեր տղերքը: Ինձնից հետո գուցե տեսնեն սերունդները: Չեմ կարծում, որ ես կտեսնեմ: Չեմ հասցնի… գոնե սերունդները տեսնեն: Ուժեղ, պինդ ու բարեկեցիկ Հայաստան կուզեի տեսնել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930