Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետագա հանցագործությունները կանխելու համար միջազգային կառույցները գոնե այսօր պետք է արձագանքեն, հակառակ դեպքում հարցականի տակ են դնում իրենց առաքելությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 10,2022 12:04

Նոյեմբերի 9-ի նախօրյակին օկուպացված Շուշիից Ադրբեջանի ղեկավարը կրկին հանդես եկավ ռազմատենչ հայտարարություններով: Թերեւս կարիք չլիներ անդրադառնալ հնչած խոսքի հիմնական թեզերին, եթե այն չներառվեր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի ակտիվ փուլի համատեքստում: Նրա ելույթը միջազգային չափանիշներով լիովին տեղավորվում էր ուժի կիրառման սպառնալիքի ձեւակերպման ներքո, հետեւաբար՝ այն ամբողջովին միջազգային իրավունքը պաշտպանող եւ մարդկության դեմ հանցագործությունների խնդիրներով զբաղվող կառույցների դիտարկման նյութ է: Մեր կողմից կարող ենք միայն ավելացնել, որ Բաքվի առաջնորդի այդ հայտարարությունը 2020 թ. Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի սանձազերծմանը, գործած բազմաթիվ պատերազմական հանցագործություններին միջազգային հանրության եւ կառույցների՝ համապատասխան գնահատականի չարժանացնելու հետեւանք է: Հետագա հանցագործությունները կանխելու համար աշխարհաքաղաքական կենտրոնները եւ միջազգային կառույցները գոնե այսօր պետք է արձագանքեն, հակառակ դեպքում հարցականի տակ են դնում իրենց առաքելությունը եւ գոյության իմաստը, առավել եւս, որ Ալիեւի ելույթը ծայրից ծայր հակադրություն էր այն միջնորդական ջանքերին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք արձանագրվել են այդ պետությունների եւ կազմակերպությունների միջնորդությունների ներքո:

Ալիեւը, ըստ էության, երկու կոպիտ ուղերձ հղեց, առաջինը հարավ՝ Իրանի, երկրորդը հյուսիս՝ ՌԴ-ի ուղղությամբ: Սկզբում Բաքվի առաջնորդը հայտարարում է, որ ոչ ոք Հայաստանի փոխարեն չի կռվի, իսկ եթե անեն նման բան, ապա իրենց առաջ կտեսնեն ադրբեջանական բանակը:

Մի կողմ թողնենք իրողությունը, որ հարեւան երկրի ղեկավարը, իր գործելաոճին հավատարիմ, հերթական կեղծիքն է տարածում, քան այն, որ Արցախում Հայաստանից զինված ստորաբաժանումներ չկան: Այստեղ էականն այն է, որ Ալիեւը հայտարարում է, թե Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների կդիմի՝ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմը: Այս ելույթի հաջորդ իսկ օրը՝ նոյեմբերի 9-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծիքը տարածեց, թե Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Ակնայում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Այլ կերպ ասած՝ պաշտոնական Բաքուն խոսքից գործի է անցնում՝ Արցախի ժողովրդի դեմ հերթական ագրեսիայի համար կեղծ հիմնավորումներ շրջանառելով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930