Թուրքիայում ընթացող շախմատի 8, 10, 12, 14, 16, 18 տարեկան աղջիկների եւ տղաների Եվրոպայի առաջնությունում խաղացված չորս տուրից հետո Հայաստանը ներկայացնող 31 շախմատիստներից լավագույն արդյունք` 3,5-ական միավոր, ունեն հինգը, որոնք իրենց տարիքային խմբերում տեղ են զբաղեցնում առաջատարների տասնյակում:
10 տարեկան տղաների խմբում Նարեկ Ղազարյանը 6-րդն է, նույն տարիքային խմբի աղջնակների պայքարում Գաբրիելա Հարությունյանը` 4-րդը, Մամիկոն Ղարիբյանը 18 տարեկանների մեջ առայժմ եզրափակում է եռյակը, իսկ 18 տարեկան աղջիկների պայքարում առայժմ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Մարիամ Մկրտչյանին հավասարվել է Աստղիկ Հակոբյանը (լուսանկարում) եւ հանգրվանել 5-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ