2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը` Քաթարում: Եզրափակիչ մրցաշարի մասնակից 32 երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները պետք է մինչեւ նոյեմբերի 13-ը հրապարակեն թիմերի վերջնական կազմերը: Ընդ որում, ՖԻՖԱ-ն թույլատրել է ցուցակում նշել լրացուցիչ երեք ֆուտբոլիստի անուն:
Որոշ ազգային հավաքականներ`Ճապոնիա, Կոստա-Ռիկա, Ավստրալիա, Բրազիլիա, արդեն հրապարակել են վերջնական կազմերի հարցում, ոմանք առայժմ հայտարարել են միայն ընդլայնված կազմերը:
Վերջնականապես կողմնորոշվելու համար ազգային հավաքականների մարզչական շտաբերին մնացել են հաշված օրեր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ