Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ադոնց. Այս տնտեսական ակտիվությունը փաստացի իրավիճակային է. 2023-ին, մեծ հաշվով, ռիսկային տնտեսական միջավայր ենք ունենալու. «Փաստ»»

Նոյեմբեր 10,2022 10:13

2023-ի բյուջեն պլանավորվում է այս տարվա դրական միտումների, այս պահի դրությամբ 14 տոկոս տնտեսական ակտիվության վրա: Անդրադառնալով 2023 թ. բյուջեի նախագծին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կարեն Ադոնցը:

«Եթադրվում է, որ հաջորդ տարի մոտ 7 տոկոս տնտեսական աճ կունենանք, և հենց այդ ենթադրությունների հիման վրա էլ բյուջե է պլանավորվում: Միևնույն ժամանակ, գիտենք, թե այս տարվա ՏԱՑ-ն ինչ գործոններով է պայմանավորված. ՌԴ քաղաքացիների ներհոսք ՀՀ, այդ բազայի վրա պահանջարկի ավելացում, ինչը և բերել է սպառողական ծառայությունների, նաև բանկային համակարգի ակտիվ զարգացման: Այս գործոնների արդյունքում տնտեսական ակտիվություն ունենք: Այսինքն, տնտեսության բուն կառուցվածքի իրական փոփոխություններ տեղի չեն ունենում, որը կարող էր երաշխիք լինել հետագա տնտեսական աճի համար: Այսօրվա կառուցվածքային փոփոխությունները վաղվա տնտեսական զարգացման հիմքը կարող են դառնալ, որոնք, սակայն, տեղի չեն ունենում: Ինչ վերաբերում է 2023-ի բյուջեի պլանավորմանը, կարծում եմ, որ 2023-ին, մեծ հաշվով, ռիսկային տնտեսական միջավայր ենք ունենալու, որովհետև այս տնտեսական ակտիվությունը փաստացի իրավիճակային է, զարգացման շարունակականություն չունի»,-ընդգծեց տնտեսագետը՝ շեշտելով, որ մարդիկ հաջորդ տարի այս տեմպերով Հայաստան չեն գալու:

«Այս բարձր տեմպերով պայմանավորված բազայի վրա տնտեսական աճ պահպանելու երևույթի մենք հաջորդ տարի ականատես չենք լինելու, եթե, իհարկե, մեզ համար ավելի դրական աշխարհաքաղաքական ինչ-որ գործընթացներ չլինեն: Մեծ հաշվով, հաջորդ տարվա տնտեսական աճի հավանականությունը շատ փոքր է, ռիսկայնությունը՝ մեծ: Ավելին, հավանական է, որ հաջորդ տարի տնտեսական անկում լինի»,-հավելեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930