Մենք մշտական կապի մեջ ենք հայ գործընկերների հետ` Կոնստանտին Զատուլինի հետ կապված իրավիճակը պարզաբանելու հարցով: Նման կերպ է արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` ի պատասխան Պետդումայի` ԱՊՀ հարցերով նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարության, թե Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստվում է բացատրություն պահանջել այդ կապակցությամբ հայ գործընկերներից:
«Այդ առումով առայժմ նորություն չունեմ: Կարող եմ ասել, որ իրավիճակը պարզաբանելու նպատակով մենք մշտական կապի մեջ ենք հայ գործընկերների հետ, այդ թվում Հայաստանում ՌԴ դեսպանատան խողովակով»,- ասել է Զախարովան:
https://youtu.be/bDFIR_8DezI
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ