Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մենք նոյեմբերի 9-ը չընդունող քաղաքական ուժ ենք. ԱԺԲ-ն Ռուսաստանին հայտարարեց թշնամի, Ղրիմը՝ Ուկրաինա (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 09,2022 22:11

Նոյեմբերի 9-ին ԱԺԲ-ն ջահերով երթ էր նախաձեռնել դեպի ՌԴ դեսպանատուն, որը մեկնարկեց Ազատության հրապարակից: «Մենք հիմա ջահերով Հայաստանի իրական սահմաններն ենք միասին ստեղծելու, վերակերտելու, մենք նոյեմբեի 9-ը չընդունող քաղաքական ուժ ենք»,-ասաց ԱԺԲ-ականներից  Վահե Գասպարյանը: Ապա հավելեց, որ դրանք իրական Հայաստանի սահմանները չեն, իրականը որոշվել է Վիլսոնյան իրավարար վճռով:

«Նոյեմբերի 9-ը եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության օրն է, որի տակ կա ՀՀ ներկա վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու ստորագրությունը: Օրվա խորհուրդը հաշվի առնելով՝ մենք որոշեցինք ցույց տալ այն քարտեզը, այն Հայաստանը, որը ունեինք 2020 թ սեպտեմբերի 27-ից առաջ: Օրվա խորհուրդը հաշվի առնելով՝ ուզում ենք ասել, որ մենք վերականգնելու ենք ոչ միայն կորցրածը, այլեւ Արցախը, Գարդմանքը, Նախիջեւանը, հետո նաեւ ամբողջությամբ ազատագրելու ենք Հայաստանի Առաջին Հանրապետության օրինական բոլոր տարածքները՝ շնորհիվ ազգային կառավարության ճիշտ քաղաքականութան, մեր իրական դաշնակիցների, բանակի վերազինման ու հայ ժողովրդի վերածննդի եւ ցասման»,-ասաց Վահե Գասպարյանը:

Նա նշեց, որ որոշել են նախաձեռնությունը տալ երիտասարդներին, ուստի միջոցառումը կվարի Վահագն Ավագյանը, այնուհետեւ երթով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն, որտեղ եղան հայտարարություններ եւ ելույթ:

ԱԺԲ-ականները բոլոր ելույթներում Ռուսաստանին հայտարարեցին թշնամի, Ղրիմը՝ Ուկրաինա: Ասացին, որ Ռուսաստանը 1920թ ֆինանսավորել եւ զինել է Թուրքիային, Թուրքիայի հետ միասին նույն թվականին գրավել ու մասնատել է Հայաստանը,իսկ  Արցախը, Սյունիքն ու Նախիջեւանը հանձնել է Ադրբեջանին, սպանել է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, Չարենցին, ստիպել է հրաժարվել Արցախի հետ միացումից:

ԱԺԲ-ականները բազմաթիվ պաստառներից բացի՝ կրում էին նաեւ ԱՄՆ դրոշներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930