Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատմության մեջ առաջին անգամ մարդուն արհեստական արյուն է փոխներարկվել

Նոյեմբեր 09,2022 22:00

RESTORE կլինիկական հետազոտության շրջանակներում աշխարհում առաջին անգամ մարդուն արհեստական արյուն է ներարկվել․ հայտնում է Քեմբրիջի համալսարանի լրատվական գործակալությունը։

Հետազոտության հեղինակները արյան նմուշներ են վերցրել Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության դոնորների բազայից՝ դրանցից լաբորատոր եղանակով ստանալով արհեստական էրիթրոցիտներ, որոնք փոխներարկվել են կամավորներին։ Ի տարբերություն սովորական էրիթրոցիտների, աճեցված բոլոր բջիջները երիտասարդ են (դոնորական արյունը տարբեր տարիքի բջիջներ է պարունակում)։

Սեդրիկ Գիվերտ

«Հույս ունենք, որ լաբորատորիայում ստեղծված էրիթրոցիտները ավելի երկար կապրեն, քան սովորական բջիջները։ Եթե մեր փորձարկումը հաջողությամբ պսակվի, ապա պարբերաբար արյան փոխներարկման կարիք ունեցող պացիենտներն ապագայում ավելի քիչ կենթարկվեն այդ միջամտություններին։ Դա կարող է փոխել նրանց բուժման ընթացքը»,- ասում է հետազոտության հեղինակ, արյունաբան Սեդրիկ Գիվերտը։

Արհեստական եղանակով ստացված էրիթրոցիտները կարող են փոխներարկվել սակավարյունություն, ինչպիսին, օրինակ, մանգաղաձև բջջային անեմիան է և այլ հիվանդություններ, արյան հազվադեպ խումբ ունեցող մարդկանց։

Հետազոտության մեկ այլ հեղինակ՝ դոկտոր Ռեբեկա Կարդիգանն ասում է․ «Իսկապես ֆանտաստիկ է, որ մենք կարողացանք բավականաչափ էրիթրոցիտներ ստանալ՝  այս փորձարկումն անցկացնելու համար։ Մենք անհամբերությամբ սպասում ենք հետազոտության արդյունքներին՝ հասկանալու համար՝ դրանք ավելի լավ կաշխատե՞ն արդյոք, քան սովորական էրիթրոցիտները»։

Բրիստոլի համալսարանի բջջային կենսաբանության պրոֆեսոր Էշլի Թոյի խոսքով․ «Սա հսկայական քայլ է, և մենք ուրախ ենք տեսնել, թե ինչ լավ են աշխատում բջիջները կլինիկական փորձարկման ավարտին»։

Այս պահին գիտնականներն ուսումնասիրում են արհեստականորեն ստեղծված բջիջների կյանքի տևողությունը։ Հետազոտողները հույս ունեն, որ այդ բջիջներն իրենց ավելի լավ կդրսևորեն, քան դոնորներից վերցված ստանդարտ էրիթրոցիտները։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930