Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը թվիթերյան իր էջում քիչ առաջ գրել է.
«Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը հրադադարի համաձայնագրով ավարտվեց: Սակայն այն չլուծեց կոնֆլիկտը. լուծման հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով: Եվրոպական միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությունը դառնում է ավելի ու ավելի կարևոր: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության արդար պայմանագիրը անհրաժեշտություն է»:
Two years ago, the 2nd #NagornoKarabakh war ended with a ceasefire agreement. It hasn't solved the conflict – only negotiations can. 🇪🇺 & 🇺🇲 mediation is becoming more & more important. A fair peace agreement, that will guarantee the rights & security of the NK ppl, is needed.
— Marina Kaljurand MEP (@MarinaKaljurand) November 9, 2022