Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը դարձել է անկարողունակ ուժ եւ հիմա պատրաստ է համաձայնել Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջներին. Կարեն Օհանջանյան. 1in.am

Նոյեմբեր 09,2022 19:22

 «Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, լրացավ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի երկու տարին, որը դուք մշտապես համարել եք իրավական  ուժ չունեցող թղթի կտոր։ Եթե հետ վերադառնանք 2020 թվական, ապա այդ օրերին մենք այլընտրանք ունեի՞նք, բացի Ռուսաստանից որևէ երկիր կարո՞ղ էր կանգնեցնել պատերազմը։ Ինչու՞ հենց հերթը հասավ Արցախին, աշխարհը լուռ մնաց։

–Դուք ճիշտ նկատեցիք, որ ես միշտ ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի (ավելի շուտ  2020 թվականի նոյեմբերի 10-ի) երեք առաջնորդների միջև կնքված այդ համաձայնագիրը ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի հետ կապ չունեցող թղթի կտոր։ Ես միշտ ինքս ինձ հարցնում եմ. «Կարո՞ղ էր այլ արդյունք լինել ողջ հայության համար» պատասխանն է՝  «Այո՛», եթե ​​Հայաստանի Հանրապետության իշխանության  ղեկին լինեին պրոֆեսիոնալ մենեջերներ, իսկ բանակը շարունակեին ղեկավարել Նիկոլ Փաշինյանի կողմից հեռացված և 1992 թվականից պատերազմ վարելու փորձ ունեցող զորահրամանատարները։ Պատերազմի նոր միջոցներին հարմարվելու անկարողությունը (բայրաքթարներ…) խուճապի մեջ գցեց ողջ ժողովրդին, իսկ իշխանություններին՝ բարոյալքվածության և տոտալ խուճապի: Կորոնավիրուսի համաճարակի համատեքստում, որը համակել էր ողջ աշխարհը և շրջափակել  համաշխարհային հանրության գործողությունները, Ռուսաստանը կիրառեց շանտաժի ողջ զինանոցը Հայաստանի ղեկավարության նկատմամբ, որը, ի վերջո, դավաճանաբար հանձնվեց՝ համաձայնելով հանձնել ԼՂՀ սահմանադրորեն ամրագրված տարածքի  3/4-ը։ Նույնիսկ համաձայնել է հանձնել Լաչինն ու Քելբաջարը և մյուս շրջանները, որտեղ ադրբեջանցի զինվորի ոտքը չի մտել։ Ռուսական ամենաստոր կայսր Նիկոլայ II-ի ժամանակներից ի վեր համայն հայության հավերժ թշնամի Ռուսաստանը շարունակեց իր ստոր քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ ամոթալի խաղաղություն պարտադրելով մեզ Հայաստանի թուլամորթ և ապազգային ղեկավարության միջոցով։ Եվ մինչ օրս Արցախի ժողովուրդը ստիպված է պայքարել իր ընտրած հողում ապրելու իր իրավունքի համար։ Համաշխարհային հանրությունը, ինչպես այսօր, փորձում էր կասեցնել պատերազմը դեկլարատիվ կոչերով, ի տարբերություն Ռուսաստանի, որը, հրահրելով պատերազմը Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքով, պատառոտեց Արցախն ու Հայաստանը և թաքնվելով խաղաղապահի քողի հետևում, ուղարկեց իր օկուպացիոն զորքերը տարածաշրջան։ Ափսոս, որ համաշխարհային հանրությունը կատարվածի ողջ էությունը հասկացավ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Ղարաբաղը փորձադաշտ էր Ուկրաինա՝ Ռուսաստանի ներխուժման հարցում  արևմուտքի զգոնությունը ստուգելու համար։ Եվ այսօր աշխարհը վճարում է Ուկրաինայի ողբերգությամբ ղարաբաղյան ողբերգության ժամանակ նրա լռության համար…

-Ռուսաստանն այս ընթացքում կատարե՞լ է համաձայնագրի երաշխավորի իր պարտականությունները։ Ինչպե՞ս ստացվեց, որ ռուս խաղաղապահների ազդեցության գոտում գտնվող Փարուխ մտան ադրբեջանական զորքեր։

-Բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Ղարաբաղում՝ ադրբեջանական զորքերի կողմից ռուսական օկուպացիոն ուժերի պատասխանատվության գոտում, համաձայնեցված են ռուսական իշխանությունների՝ անձամբ Պուտինի հետ։ Ադրբեջանցիների կողմից Արցախում որոշակի բարձունքների գրավումը Ռուսաստանից զիջում է Ադրբեջանին՝ Ադրբեջանի և Թուրքիայի խողովակաշարերի օգտագործման նախապատվությունների դիմաց՝ էներգառեսուրսներ մատակարարելու արևմտյան սպառողներին, և ոչ միայն… Ռուսաստանը ցանկանում է վճռականություն դրսևորել  իր պատասխանատվության ոլորտում գտնվող  Ղարաբաղում, բայց այն դարձել է ոչնչություն, անկարողունակ ուժ (Ուկրաինայի պատերազմը հաստատում է իմ ասածը): Եվ հիմա նա պատրաստ է համաձայնել Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջներին, եթե միայն Ադրբեջանը Արցախում իր զորքերին «հետույքին չխփի»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930