Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության՝ հինգ ժամ տեւած քննարկման արդյունքը

Նոյեմբեր 09,2022 18:28

«Հայ ժողովուրդն՝ իր միասնականությամբ, կարող է չեղարկել այն գործարքը, որը կարող է տեղի ունենալ։ Դրա համար շատ կարևոր է հանրությանը ճիշտ ներկայացնել  այս ամենը. Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ իշխանության նենգափոխումները՝ սկսած իրենց օգտագործած բառապաշարից, ավարտած՝ բանակցային գործընթացը խեղաթյուրելով, մանիպուլացնելով»,- այսօր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքների կազմակերպած «Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքների պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հինգ ժամ տեւած քննարկման արդյունքում ընդդիմադիրները որոշեցին օրախնդիր եւ միասնական քայլերի օրակարգ կազմել, դրան կազմակերպաիրավական ձեւ տալ, որը, Հայաստանում իշխանափոխությունից հետո, հաջորդ իշխանության համար կլինի հիմնաքարային՝ իր քաղաքականության իրագործման հարցում:

Թե ի՞նչ սկզբունքային քայլերի մասին է խոսքը՝ քիչ ուշ՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930