Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր արդյունքների եւ երկարակեցության գաղտնիքը մեր միասնական լինելու մեջ է». մարմնամարզիկներ

Նոյեմբեր 09,2022 18:21

Հենացատկերի աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում ասաց, որ շատ ուրախ է, որ չեմպիոնական ոսկե մեդալը կարողացել է նվաճել եւ բերել հայրենիք: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին, ֆեդերացիայի նախագահին, թիմակիցներիս, բոլորին, ովքեր անգամ փոքր չափով օգնել ու նպաստել են: Միշտ այնպես ենք անելու, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք աշխարհում, մեր դրոշը բարձրացնենք: Աշխարհի առաջնությունում մեդալ չունեի, միանգամից ոսկի ունեցա: Օլիմպիական խաղերից  բրոնզե մեդալ արդեն ունեմ: Ձգտելու եմ ոսկե մեդալ էլ նվաճել: 2023 թվականը կարեւոր, վարկանիշային տարի է: Պիտի աշխատենք օլիմպիական ուղեգիր ձեռք բերել ու դրանից հետո պատրաստվել օլիմպիական խաղերին»,-ասաց Արթուր Դավթյանը:

Հարություն Մերդինյան

Նժույգ թափերում յոթ տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճած Հարություն Մերդինյանը նշեց. «Շատ ուրախ եմ, որ այս տարիքում կարողանում եմ մասնակցել մրցումների եւ մեդալներ նվաճել: Կրկնակի ուրախ եմ, որ 39 տարի անց ոսկե մեդալ էլ ունեցանք: Երբ հասկացանք, որ Արթուրը հաղթել է, բոլորս ուզում էինք տրիբունայից ցած թռչել ու գրկել նրան: Այս զգացումներն անկրկնելի են: Շնորհակալ եմ մարզիչներիս, որ միշտ իմ կողքին են եւ ամեն հարցում աջակցում են: Որ 38 տարեկանում մնացել եմ սպորտում, իմ մարզիչների, ընկերների շնորհիվ է»,- ասաց մեր հավաքականի ավագը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930