Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեորգի Ավետիսյանը խոսել է այլ երկրներից ձուկ ներմուծելու և ապա այն որպես հայկական արտահանելու հետ կապված խնդրի մասին

Նոյեմբեր 09,2022 17:50

Ձկնաբուծության և, հատկապես, ձկան ներմուծման ու արտահանման ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է ձկան արտահանման, մասնավորապես՝ այլ երկրներից ձուկ ներմուծելու և ապա այն որպես հայկական արտահանելու հետ կապված խնդրի մասին՝ նշելով, որ այդ գործելաոճը հակաօրինական է:

Նա շեշտել է, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է և Տեսչական մարմնի կողմից հսկայական ջանքեր են ներդրվում Հայաստանում բուծված ձուկը Եվրամիություն արտահանելու հնարավորությունը մեր տնտեսավարողների համար ապահովելու նպատակով, իսկ ԵԱՏՄ երկրներ արտահանմանը աջակցում է իր գործառույթների շրջանակում նախատեսված բոլոր միջոցներով. «Գործընկեր երկրներում մեր երկրի և սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցի նկատմամբ մեծ վստահություն կա, և ձեր գործունեության նպատակը, բացի շահույթ ստանալը, պետք է լինի նաև պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը արտադրանքի անվտանգության վերաբերյալ, ինչը կամրապնդի վստահությունը», – ասել է նա:

Ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները խոսել են արտահանման ժամանակ առաջացող այն խնդիրների մասին, որոնց լուծման համար ակնկալվում է պետական միջամտություն կամ աջակցություն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930