Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանը, իրավական փոխօգնությանն առնչվող հարցեր

Նոյեմբեր 09,2022 17:40

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին:

Հանդիպման ընթացքում Գրիգոր Մինասյանը և Կիշան Դան Դեվալին քննարկել են հանձնումներին, իրավական փոխօգնությանը, դատապարտյալների փոխանցմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև «Հանձնման մասին», «Քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին», «Քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» և «Դատապարտյալների փոխանցման մասին» երկկողմ պայմանագրերի նախագծերի մշակման աշխատանքներին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ երկկողմ միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքներն ամփոփել և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքից բխող գործընթացները հնարավորինս սեղմ ժամկետում կատարելուց հետո դիվանագիտական խողովակներով փոխանցել հնդկական կողմին՝ դրանց համաձայնեցման և ստորագրման համար:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930