Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արձակագիր Հովիկ Աֆյանը հանդիպեց ԵԹԿՊԻ ուսանողների հետ

Նոյեմբեր 09,2022 17:35

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական մասի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Հասմիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում արձակագիր Հովիկ Աֆյանի հետ։ Նշենք, որ վերջինս ընթերցողների շրջանում հայտնի է հեղինակային «Միս ուտողները», «Չաստվածաշունչ», «Կարմիր», «Քաղցր կյանք» գրքերով։

Հանդիպմանը ներկա էին բուհի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, Թատրոնի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, դասախոսներ և ուսանողներ։

«Ես ավելի շատ դասական գրականության կողմնակիցն եմ»,-ասաց արձակագիրը, ապա ուսանողի այն հարցին, թե ինչպիսի՞ն է Հովիկ Աֆյանը գրականության մեջ և առօրյա կյանքում, պատասխանեց․ «Գրականության մեջ կարող եմ մարդ սպանել, իսկ կյանքում նման բան բացառվում է։ Սիրում եմ ստեղծել, Հրանտ Մաթևոսյանի ասած, մի Ծմակուտ կամ Մակոնդո։ Իսկ առօրյա կյանքում ավելի շատ հարմարվող եմ․ սիրում եմ ապրել արդեն ստեղծված Երևանում»։

Հարց ու պատասխանի ձևաչափում ծավալվեց քննարկում Հովիկ Աֆյանի ստեղծագործությունների շուրջ։

Վ․ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930