Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք. ՀԵՎԿ հայտարարությունը նոյեմբերի 9-ի կապակցությամբ

Նոյեմբեր 09,2022 17:12

ՀԵՎԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմի ավարտի երկրորդ տարելիցի օրը Հայաստանի Եվրոպական կուսակցությունը խոնարհվում է Հայրենիքի ազատության եւ արժանապատվության համար զոհված բոլոր նահատակների առջեւ։

Մենք անհրաժեշտ ենք համարում քաղաքական գնահատական տալ այդ ազգային ողբերգությանը, նշելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին պարտվել է ոչ միայն հայոց բանակը, այլ դեռեւս 1920 թվականի նոյեմբերի 29-ից՝ այսինքն Հայաստանի ռուս-թուրքական զավթումից սկիզբ առած ողջ քաղաքական, գաղափարական, արժեքային, մշակութային, տնտեսական համակարգը, որը կառուցվում էր «խորհրդային» շրջանում եւ գրեթե անփոփոխ մնաց անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո անցած երեք տասնամյակներում։ Պարտվեց «Հայաստանի 3-րդ հանրապետություն» կեղծ անուն կրող ողջ այդ ստրկամիտ, ռուսամոլ, հակաժողովրդավարական համակարգը, որի զինվորական, անվտանգային, հետախուզական կառույցների երկրի համար գոյաբանական վտանգի պահին դրսեւորեցին իրենց որպես ստրկամիտ, ապազգային, սովետա-ռուսական բռնապետությունը սպասարկող ենթականեր։ Այդ համատարած եւ համակարգված դավաճանությունը դեռեւս չի գիտակցվել եւ չի դատապարտվել մեր հասարակության կողմից որպես հակապետական դավադրություն։ Փոխարենը՝ ազատության մեջ մնացող գործակալները շարունակում են մոլորեցնել ժողովրդին, նշանակելով «քավության նոխազներ» եւ շեղելով մարդկանց ուշադրությունն իրենց աններելի դավաճանությունից։

2020-2022 թթ. Ադրբեջանի հարձակումները Արցախի եւ ՀՀ-ի վրա, համակարգված լինելով Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից, քաղաքական ու ռազմական աջակցություն ստանալով ՀԱՊԿ շրջանակում, նպատակ ունեն, ինչպես 1920-1921 թթ., ցամաքային կապ ստեղծել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ՝ հայկական պետականության, շահերի եւ տարածքների հաշվին։ Բաքվի, Մոսկվայի եւ Անկարայի համատեղ ծրագիրն ուղղված է ՀՀ տարածքով «Զանգեզուրի միջանցք» ստանալու, հայ-իրանական սահմանը փակելու, միջազգային պատժամիջոցները շրջանցելով՝ ռուսական նավթն ու գազը ադրբեջանական անվանման տակ Թուրքիային մատակարարելու եւ այնտեղից արգելված ապրանքներ ստանալու նպատակին։

Միջազգային հանրության՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, ինչպես նաեւ Իրանի եւ անգամ Հնդկաստանի ջանքերի շնորհիվ, այդ արյունոտ արկածախնդրությունը չիրականացավ։ 2020 թվականի պատերազմից երկու տարի անց Արցախի հայության ինքնորոշման իրավունքը բարձրաձայնում են Մինսկի խմբի ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահները, Սյունիքը մնում է ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ ՀԱՊԿ/ԵԱՏՄ կազմից դուրս գալու եւ ԵՄ/ ՆԱՏՕ անդամակցության հայտ ներկայացնելու խնդիրն այլեւս դառնում է ՀՀ քաղաքականության իրատեսական եւ ոչ հեռավոր հեռանկար։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը մշտապես եւ հետեւողականորեն հանդես է գալիս Արցախյան հիմնահարցի խաղաղ, օրինական՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված լուծման օգտին։ Միաժամանակ, մենք համոզված ենք, որ կայուն եւ տեւական խաղաղությունը հնարավոր է միայն արդարության պահպանման դեպքում։ Անարդարությունը բերելու է նոր պատերազմներ։ Բաքվի բռնապետի վերջերս հնչեցված կոչը արցախահայերին՝ դառնալ Ադրբեջանի հպատակներ կամ հեռանալ, ոչ այլ ինչ է, քան նոր ցեղասպանության եւ հայրենազրկման անթաքույց սպառնալիք։

ՀՀ իշխանությունը պարտավոր է հենց այս մեղադրանքներով ադրբեջանական բռնապետությունը դարձնել միջազգային պատժամիջոցների թիրախ եւ, այսպիսով` կանխել նոր Գենոցիդի եւ Պատրիացիդի վտանգը։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հենց այսպիսի քաղաքական պայքարում է տեսնում ազգային վերածննդի եւ ապագա հաղթանակների գրավականը։

Մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։ Հանուն Ազատությա՜ն, հանուն Ապագաղութացմա՜ն, հանուն Հայրենիքի։

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930