Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևորում ենք արվեստի միջոցով փոփոխություններ իրականացնելու ճանապարհը». կայացել է «Միասին» ներառական թատերախմբի առաջնախաղը

Նոյեմբեր 09,2022 16:54

Սովորեցնել հաղորդակցվել և ընդունել միմյանց` անկախ իրենց առանձնահատկություններից, ներկայացումների միջոցով իրազեկել հասարակությանը` այդպիսով փոխելով վերաբերմունքը առանձնահատկություններ ունեցող երեխաների նկատմամբ։

Այս գաղափարը շեշտված է «Միասին» ներառական թատերախմբի առաջնախաղում, որը տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում»:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նորաստեղծ «Միասին» ներառական թատերախմբի գործունեությունը մեկնարկել է «Ավելի ուժեղ, քան թվում է» բեմադրությամբ (ըստ Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի Փու արջուկը» վիպակի)։ Թատերախմբի 12 մասնակիցները 7-16 տարեկան երեխաներ են։

Ներկաներին ողջունել և մասնակից երեխաներին պատվոգրեր է հանձնել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաճյանը. «Մենք կարևորում ենք արվեստի միջոցով փոփոխություններ իրականացնելու ճանապարհը: Հատկապես կարևոր է այն ընթացքը, որով անցնում են երեխաները: Դա ոչ միայն վերջնարդյունք է, որը փոփոխություն է բերում և կարծրատիպեր կոտրում, այլև գործընթաց, որի շնորհիվ երեխան ուժեղանում է և ավելի կայացած անձ է դառնում»:

Արաքսիա Սվաճյանի խոսքով՝ արվեստի, մասնավորապես թատրոնի միջոցով երեխաների հոգեբանական խնդիրների հաղթահարումն ու ինքնարտահայտումը թույլ են տալիս մանկավարժներին ու լայն հասարակությանն առհասարակ, առավել ճկուն լինել երեխաների հնարավորությունների գնահատման և յուրաքանչյուր երեխայի բնածին ստեղծագործական ունակությունների բացահայտման հարցերում:
2023 թ. նախատեսվում է բեմադրել նոր ներկայացում, որին ներգրավվելու են ավելի մեծ թվով երեխաներ՝ խաղացանկում պահելով նաև «Ավելի ուժեղ, քան թվում է» ներկայացումը՝ ներառելով նաև մարզային այցերի ծրագիր:

«Միասին» ներառական թատերախումբը ստեղծվել է 2022 թ. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ: Խմբի ստեղծման նպատակը թատերական արվեստի միջոցով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու լիարժեք ներգրավվածությանը նպաստելն է:

Թատերախմբի ղեկավարը բեմադրիչ-ռեժիսոր Մարինե Ասատրյանն է, որը 1988 թ. աշխատում է մանկապատանեկան թատերական արվեստի ոլորտում։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930