Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրու «Ստրոմմաշ» թաղամասում` Երևանյան խճուղի 141 ա շենքի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 2009 թվականին ծնված դպրոցահասակ աղջկա։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Գյումրու մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց։
«Գյումրի շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Արթուր Մանուկյանն Aravot.am-ին փոխանցել էր, որ աղջկա մոտ առկա են գանգուղեղային և կրծքավանդակի փակ վնասվածքներ, սրունքի կոտրվածք, վերին և ստորին շրթունքների ու կզակի պատառոտված վերք։
Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրենի ժ/պ Հովհաննես Վարձելյանը քիչ առաջ մեզ տեղեկացրեց, որ երեխայի վիճակը բավականին ծանր է, նրան ռեամոբիլով տեղափոխեցին մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` նեյրովիրաբուժական բաժանմունք։
Հովհաննես Վարձելյանը նաև նշեց, որ Երևանյան խճուղուց հաճախակի են ավտովթարի ենթարկված երեխաների տեղափոխում իրենց հիվանդանոց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ